Տիգրան Առաքելյանի ձերբակալությունից հետո Հայ ազգային կոնգրեսի Երիտասարդական խորհուրդն ստեղծել է «Քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի պաշտպանության» նախաձեռնող խումբ, որը պետք է համակարգի Տ. Առաքելյանի ձերբակալության դեմ բողոքի միջոցառումները:
ՀԱԿ երիտասարդական խորհրդից NEWS.am-ին հայտնեցին նաեւ, որ երեկվանից ի նշան Տ. Առաքելյանի ձերբակալության ՀՀՇ երիտասարդական թեւի ղեկավար Կարեն Կարապետյանը հայտարարել է անժամկետ հացադուլ: Չի բացառվում, որ այսօր Կարապետյանին միանան նաեւ այլ անձինք: Այսօր լրանում է Տիգրան Առաքելյանի՝ ժամանակավոր պահման 72 ժամը, եւ դատարանը պետք է երկամսյա կալանքի որոշում կայացնի:



















