Աստանայում ավարտվեց Ղազախստանի գավաթի խաղարկության խմբային փուլը: Ֆուտբոլի մինչեւ 17 տարեկանների Հայաստանի հավաքականը երրորդ խաղում 0:2 հաշվով պարտվեց Թուրքիայի ֆուտբոլիստներին: Հայաստանի թիմը, որը 3:5 հաշվով պարտվել էր Վրաստանին եւ 2:0 հաշվով հաղթել էր ուկրաինացիներին խմբում գրավեց վերջին տեղը: Երրորդ տուրում ուկրաինացիները նվազագույն հաշվով հաղթեցին վրացիներին: