ԱԺ պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը խոստանում է հետեւել ԱԺ նախագահի, վարչապետի եւ մյուս չինովնիկների օրինակին եւ գրանցվել facebook սոցիալական ցանցում եւ «օնլայն» եղանակով պատասխանել քաղաքացիներին հարցերին: Այս մասին Հայրապետյանը հայտարարեց ապրիլի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Ես, ճիշտն ասաց, չեմ տիրապետում նման բաների, բայց եթե դա աշխատանքը հեշտացնում է, ես հենց հիմա հրահանգ կտամ, որպեսզի ես իրականում կարողանամ ինձ հետաքրքրող հարցերը եւ տալ եւ պատասխանել, եւ բավարարել լրագրողներին հուզող հարցերը»,-հայտարարեց Հայրապետյանը եւ դիմելով իր կողքին նստած ՀՖՖ մամուլի խոսնակին` հրահանգեց. «Անպայման արա դա»:





























