Բելառուսը կորոնավիրուսով վարակվածների թվով առաջին տեղում է հայտնվել Ռուսաստանի հարեւանների մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ԱՊՀ երկրների առողջապահության նախարարությունների տվյալներին։
Այսպես, հանրապետությունում հայտնաբերվել է COVID-19-ով 11 289 պացիենտ։ Երկրորդ տեղում Ուկրաինան է՝ 9009 վարակվածներով, երրորդ տեղում՝ Մոլդովան (3408)։
Ղազախստանում կա 2780 վարակված, Ուզբեկստանում, Ադրբեջանում, Հայաստանում, Լիտվայում եւ Էստոնիայում՝ 1-2 հազար հիվանդներ, իսկ Վրաստանում եւ Ղրղզստանում՝ հազարից քիչ։ զրոյական ցուցանիշներ են Տաջիկստանում, Թուրքմենստանում եւ Հարավային Օսիայում։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրում, կորոնավիրուսի հետ կապված, արտակարգ դրության ռեժիմ եւ այլ խիստ սահմանափակումներ չմտցնելու որոշում է կայացրել եւ քննադատել է այն միջոցառումները, որ եվրոպական երկրները նախաձեռնել են համավարակի դեմ պայքարի համար։
Նրա կարծիքով՝ ինքնամեկուսացման մեջ քաղաքացիների հարկադրաբար գտնվելը եւ դրա պատճառով թուլացած իմունիտետը հիվանդացության երկրորդ ալիք կխթանեն։



























