Մասնավոր դպրոցներում էլ իրավիճակը տարբեր է եւ հեռավար ուսուցման անցնելու գործընթացը տարբեր կերպ է ընթացել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 28–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանկ ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե կառավարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում, որ չտուժեն մասնավոր դպրոցի ինչպես ուսուցիչներն այնպես էլ ծնողները, քանի որ ուսուցիչների աշխատավարձերը ծնողների վճարներից է գոյանում, իսկ վերջիններս ստիպված են երեխայի թերի ուսուցման համար վճարել։

«Ունենք մասնավոր դպրոցներ, որտեղայդ գործընթացը շատ հարթ է ընթացել եւ գրեթե ծածկել է առկա ուսուցման ծավալն ու ժամանակահատվածը, որ պետք է լիներ։ Լան մասնավոր դպրոցներ, որտեղ գուցե իրոք եղել են խնդիրներ։ Մենք այս ընթացքում ստացել ենք նման դիմումներ եւ նաեւ փորձել ենք քայլեր ձեռնարկել, հասկանալու թե ինչքանով կարող են այս խմբի հաստատությունները ներառված լինեն կառավարության կողմից այս օրերին նախաձեռնված մի շարք աջակցության ծրագրերում։ Հարցը դեռեւս քննարկման փուլում է եւ կարծում ենք դրա կարգավորման ճիշտ եղանակը կքննարկվի»,–ասաց նա։