ՀՀ կառավարությունը 4.9 տոկոս տնտեսական աճի փոխարեն 2 տոկոս տնտեսական անկում է կանխատեսում, սակայն ես համաձայն չեմ դրա հետ: Այս մասին ապրիլի 28-ին Ազգային ժողովի արտահերթ նիստին «2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Ըստ խորհրդարանականի` տնտեսական անկումը շատ ավելի զգալի կլինի, քան սպասում են դրան գործող իշխանությունները: Մելքումյանը հիմնավորեց իր դիրքորոշումը նրանով, որ եթե տնտեսությանը աջակցության համար տրամադրվող պետական օգնությունը բաշխել օրերի, ապա կպարզվի, որ այդ միջոցները գրեթե 10 անգամ պակաս են իրական աջակցության համար անհրաժեշտ իրական գումարից:





























