Կալիֆոռնիայի ափերի մոտ կուտակված նավթային տանկերների մի մասը հինգ օրվա ընթացքում կլքի այս վայրը, սակայն մեծ մասը կմնա այնտեղ անորոշ ժամանակով, չորեքշաբթի օրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Հարավային Կալիֆոռնիայի դիսպետչերական ծառայության տնօրեն, կապիտան Կիմ Լուտուտը։
Անցած ուրբաթ Ափամերձ պարեկությունը հայտնել էր Հարավային Կալիֆոռնիայի ափերի մոտ 27 տանկերների կուտակման մասին՝ դա անվանելով հազվագյուտ իրավիճակ։ Տանկերները ստիպված են խարիսխ գցել, քանի որ նավթի գերավելցուկի պատճառով շուկայում պահուստները լիքն են, եւ դրանք բեռնաթափելու տեղ չկա։
Կապիտանի խոսքերով՝ իր պատասխանատվության գոտում ծովում է գտնվում 28 նավ։ Դրանցից մի քանիսը նույնպես չունեն ճանապարհը շարունակելու հստակ ժամանակ։ Մասնավորապես, անորոշ ժամանակով այնտեղ կանգնած են հինգ զբոսաշրջային նավեր, որոնց ուղեւորությունները դադարեցված են կորոնավիրուսի համավարակի պատճառով, եւ մի նավ, որի վրա ավտոմեքենաներ են։




























