Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մահվան ելքով հերթական միջադեպն է գրանցվել: NEWS.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով, շփման գծում ադրբեջանական կողմից դիպուկահարների արձակված կրակոցներից զոհվել է երկու եւ վիրավորվել մեկ հայ զինվոր: Մանրամասները ճշտվում են:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ` ապրիլի 28-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծի հարավարեւելյան (Մարտունու) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում ադրբեջանական կողմից արձակված գնդակից հայ զինվոր է վիրավորվել: ԼՂՀ պաշտպանության բանակի լրատվության բաժնից NEWS.am-ին հայտնել էին, որ ապրիլի 28-ին, ժամը 16:15-ի սահմանում, գլխուղեղի շրջանում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Վազգեն Կառլենի Բախշյանը: Դեպքից անմիջապես հետո, զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին վիրավորը մահացել էր:




























