Չինաստանը վճռականորեն դեմ է հանդես գալիս ԱՄՆ-ի կողմից արտահանման վերահսկման միջոցների չարաշահմանը: Այս մասին հայտարարել է Չինաստանի առեւտրի նախարարության ներկայացուցիչ Գաո Ֆենգը:

«ԱՄՆ-ն պետք է դադարեցնի հակաիրավական գործողություններն ու ջանքեր գործադրի իր տնտեսությունը վերականգնելու համար»,-ասել է նա՝ հավելելով, որ Չինաստանը լրջորեն մտահոգված է, որ ԱՄՆ կապի հարցերով դաշնային հանձնաժողովի որոշումը կարող է հանգեցնել չինական 3 հեռուստահաղորդակցման ընկերությունների գործունեության դադարեցմանը: