Վերջին երկու օրվա ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերաhսկողության և Արարատի տարածքային բաժինների աշխատակիցները ՀՀ Արարատի մարզի Հովտաշեն և Ռանչպար գյուղերին հարակից ջրային տարածքներից առգրավվել են ևս 15 հատ կախովի («էկրան») ձկնորսական ցանց և 1 որսորդական հրացան։ Այս մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից՝ հավելելով, որ ստուգայցերը կրելու են շարունակական բնույթ:
Վերոհիշյալ փաստերով կիրականացվեն վարչական վարույթներ, իրավախախտները օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության։




























