Ադրբեջանը շարունակում է աշխատել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանաձեւի վրա, որը եւ ներկայացրել է Միացյալ ազգերի կազմակերպությանը: ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Աղշին Մեհթիեւը հայտարարել է, թե հնարավոր է, որ Ադրբեջանը նոր բանաձեւ ներկայացնի ՄԱԿ-ի դատին: «Հնարավոր է՝ նորը ներկայացվի կամ աշխատանք տարվի ավելի վաղ ներկայացվածի վրա»,- ասել է Մեհթիեւը:
Հիշեցնենք, որ 2008թ. մարտին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան բանաձեւ էր ընդունել՝ կոչ անելով իրավասությունների շրջանակում ավելի ակտիվ նպաստեկ հակամարտության կարգավորման գործընթացին:
ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Բալայանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանի ԱԳՆ-ն առաջիկայում հայտարարությամբ հանդես կգա Ադրբեջանի այս նախաձեռնության վերաբերյալ:



























