Սուդանի իշխանությունները կանանց թլպատման ընթացակարգն անօրինական են ճանաչել այս երկրում: Այսուհետ նման արարքի համար իրավախախտին մինչեւ երեք տարվա ազատազրկում է սպառնում, հայտնում է ՄԿ-ն:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` այս ընթացակարգին ենթարկվում էր երկրի կանանց մինչեւ 90 տոկոսը: Արտաքին սեռական օրգանների թլպատման ենթարկված կանանց եւ աղջիկների թիվն ամբողջ աշխարհում այժմ 200 միլիոն է կազմում: Ընթացակարգը տարածված է առնվազն 27 աֆրիկյան երկրում, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքի եւ Ասիայի տարածաշրջաններում:

Բժիշկների տվյալներով` կանանց թլպատումն այնպիսի վտանգավոր հետեւանքների է հանգեցնում, ինչպիսիք են մահացու արյան կորուստը, սեպսիսը, արտաքին սեռական օրգանների հեռացումից հետո դրված կարերի հետեւանք են դառնում անպտղությունը, միզանցքի վնասումը, ցավը սեռական ակտի ժամանակ եւ անօրգազմիան: