Մայիսի 1-ին վրացական Մանգլիսի ավանում կմեկնարկի արտաճանապարհային մրցումների մասով էքստրիմի շաբաթ-2011-ը: Մրցումներին կմասնակցեն  Հայաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից եւ Վրաստանից հատուկ նախապատրաստված ավտոմեքենաներն ու նրանց անձնակազմերը: 

Էքստերմալ շաբաթին մասնակցել ցանկացողների գրանցումը տեղի կունենա վաղը, ժամը 11-16-ին Վարդերի հրապարակում:

Մրցումները կազմակերպվել են «Օֆրոուդ ակումբի» կողմից` Վրաստանի սպորտի եւ երիտասարդության, ներքին գործերի նախարարությունների, Քվեմո Քարթլիի վարչակազմի, Արգելոցների գործակալության աջակցությամբ, հաղորդում է «Գրուզիա online»-ը: