Tesla-ի սեփականատեր, հայտնի գյուտարար Իլոն Մասկը հայտնել է իր գրեթե ամբողջ ունեցվածքը վաճառելու ծրագրերի մասին:
«Ես վաճառում եմ իմ գրեթե ամբողջ ֆիզիկական ունեցվածքը: Ես տուն չեմ ունենալու»,-թվիթերյան իր էջում գրել է նա:
Պատասխանելով մեկնաբաններից մեկի հարցին՝ Մասկը հայտարարել է, որ ունի գումարի կարիք, եւ պատրաստվում է նվիրել իրեն Մարսին եւ Երկրին:
Վերջին տվյալներով՝ Մասկի կարողությունը գնահատվում է 38.9 մլրդ դոլար:





























