ԱՄՆ-ը հավանություն է տվել կորոնավիրուսի բուժման համար Remdesivir դեղամիջոցին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Դեղերի եւ պարենի որակի հսկողության Վարչությունը (FDA) հավանություն է տվել դեղամիջոցի կիրառմանը:

«Ուրախ եմ հայտնել, որ Gilead Sciences ընկերությունը թույլտվություն է ստացել Վարչությունից…Դա կարեւոր միջոց է կորոնավիրուսի դեմ պայքարում»,-ասել է Թրամփը:

Remdesivir-ը մշակվել է ԱՄՆ-ում Gilead Sciences կենսադեղագործական ընկերության կողմից: