Հրաձգություն է տեղի ունեցել Հյուսիսային եւ Հարավային Կորեայի ապառազմականացված գոտում, հաղորդում է Yonhap-ը՝ հղում անելով Շտաբերի պետերի միավորված կոմիտեին;

Ընդ որում՝ հարավկորեական գործակալությունը նշում է, որ հարավկորեական անցակետի ուղղությամբ փամփուշտներն արձակվել են ԿԺԴՀ-ից։

Փամփուշտները հարվածել են Չերվոն սահմանամերձ քաղաքի անվտանգության ստորաբաժանումը տեղական ժամանակով 07:41-ի շրջանում։ Զոհերի կամ հարավկորեական օբյեկտներին հասցված վնասի մասին չի հաղորդվում։

Դեպքից հետո զինվորականները երկու անգամ պատասխան կրակ են բացել։

«Մենք նախաձեռնում ենք գործողություններ կապի միջկորեական գծերով իրավիճակի մանրամասնությունները հասկանալու եւ հետագայում ցանկացած միջադեպերը կանխարգելելու համար։ Մենք նաեւ պահպանում ենք անհրաժեշտ պատրաստվածությունը»,-նշվում է Շտաբերի պետերի միավորված կոմիտեի հայտարարության մեջ։