Մայիսյան տոներին ավելի քան մեկ միլիոն մարդ է այցելել Շանհայի 130 հիմնական տեսարժան վայրեր, հաղորդում է Սինհուա-ն։

Ուրբաթ տեսարժան վայրերում եղել է 456 000, իսկ շաբաթ՝ 633 000 այցելու, ինչը վկայում է տուրիստական ուղեւորությունների եւ հանգստի բարձր պահանջարկի մասին, նշել են Շանհայի՝ մշակույթի եւ զբոսաշրջության քաղաքային վարչությունում։

Քաղաքի իշխանությունները ձեռնարկել են անվտանգությունն ապահովելու բոլոր հնարավոր միջոցները կորոնավիրուսի տարածումից խուսափելու համար։

Քաղաքի իշխանությունները պահանջել են ապահովել տուրիստական բոլոր ուղեւորություններով տեղերի ամրագրումը մարդկանց կուտակումներից խուսափելու համար։

Բացի այդ, զբոսաշրջիկները պետք է կրեն պաշտպնիչ դիմակներ, ներկայացնեն իրենց առողջական վիճակի մասին տվյալներ։ Տեսարժան վայրեր այցելելիս նրանք նաեւ կջերմաչափվեն։