Մայիսի 2-ին, ժամը 21:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասում գտնվող եկեղեցու մոտակայքում այրվում է ոչ բնակելի տուն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ոչ բնակելի ինքնաշեն տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:07-ին, մարվել` 22:52-ին: Այրվել են փայտե տնակ (մոտ 30 քմ) և կենցաղային իրեր՝ մասամբ: