Ճապոնիայում բժիշկները բացահայտել են կորոնավիրուսային վարակ 30-ամյա կնոջ մոտ, որը նախքան այդ ինքնամեկուսացել էր երկու շաբաթով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով NHK հեռուստաալիքին։

Կինն առաջին անգամ հանձնել էր կորոնավիրուսի թեստ ապրիլի 13-ին։ Տեղի բժիշկների խորհուրդների համաձայն՝ նա անցկացրել էր երկու շաբաթ իր տանը, եւ այդ ընթացքում վարակման ախտանշաններն անհետացել էին։ Սակայն կարանտինի ավարտից հետո նրա ինքնազգացողությունը կրկին վատթարացել էր, եւ մայիսի 2-ին ախտորոշման արդյունքում կրկին վարակ է հայտնաբերվել նրա օրգանիզում։

«Տեղի ունեցածը ցույց է տալիս, որ կախված վիճակից՝ պացիենտի մոտ կարող է առաջանալ կարանտինի ժամկետը երկարացնելու անհարժեշտություն»,-հեռուստաալիքը մեջբերում է փորձագետի մեկնաբանությունը։

Ապրիլի 17-ից մինչեւ մայիսի 6-ը Ճապոնիայի ամբողջ տարածքում գործում է արտակարգ դրություն՝ պայմանավորված կորոնավիրուսի պանդեմիայով։ Երկրում նոր կորոնավիրուսով վարակված է ավելի քան 15,5 մարդ, 322 վարակակիր գտնվում է ծանր վիճակում, գրանցել է 530 մահվան դեպք հիվանդության հետեւանքով։