Թուրք հաքերներից բաղկացած 1923 Türk-Grup-ը տարածել է հայտարարություն, որտեղ նշել է, թե սկսել է հայկական եւ ֆրանսիական կայքերի դեմ հարձակումը։
«Հայոց ցեղասպանությունը քննադատելու համար ապրիլի 24-ին Փարիզում կազմակերպված երթի ժամանակ մեր դրոշն են այրել։ Մենք այդ անհարգալից եւ վիրավորական քայլն անպատասխան չենք թողնելու։ Մեր ամբողջ կազմը սկսել է հայկական եւ ֆրանսիական կայքերի դեմ հարձակումները»,- նշվել է թուրք հաքերների խմբի հաղորդագրության մեջ։



























