Ռուսական բռնցքամարտի առաջատարներ Միշա Ալոյանն ու Դավիթ Հայրապետյանը Ռուսաստանի առաջնությունում նվաճել են չեմպիոնի տիտղոսը: Ալոյանը երրորդ տարին անընդմեջ լավագույնն է 52 կգ քաշային կարգում, իսկ Հայրապետյանը վեցակի չեմպիոն դարձավ 49 կգ քաշային կարգում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Նրանք իրավունք ստացան Ռուսաստանը ներկայացնել աշնանը Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությունում, որը Լոնդոնի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար է: Նշենք, որ Ադրբեջանը հրաժարվում է անվտանգության երաշխիքներ տալ Հայաստանի եւ հայազգի բռնցքամարտիկներին:





























