ՀՀ արդարադատության նախարարությունը ներքին կանոններ եւ մեխանիզմներ ունի, որոնք հնարավորություն են տալիս որոշակի ճշգրտումներ կատարել` նույնիսկ առանց արտակարգ դրությունը հաշվի առնելու, դրանով իսկ թեթեւացնելով մարդկանց ներհոսքը բանտեր: Այս մասին մայիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին կառավարության 2019 թվականի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը` պատասխանելով պատգամավորների հարցերին:
Միեւնույն ժամանակ, նախարարը նշեց, որ Հայաստանում ոչ մի դատապարտյալ կորոնավիրուսով չի վարակվել:
«Սակայն ես չեմ կարծում, որ այս իրավիճակը կարող է երկար շարունակվել, քանի որ մենք հասկանում ենք տարածման մասշտաբը, եւ ինչ-որ պահի մեզ մոտ դա տեղի կունենա: Այս կապակցությամբ մենք համապատասխան ծրագրեր ենք մշակել»,- հավելեց Բադասյանը:





























