Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է շախմատիստների համաշխարհային դասակրգամն նոր աղյուսակը: Վերին հատվածում փոփոխություն չի եղել: Աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը պահպանել է առաջին տեղը, Մագնուս Կարլսենը երկրորդն է, Լեւոն Արոնյանը դարձյալ երրորդ տեղում է:

Հայաստանի շախմատիստներից առաջին հարյուրի մեջ են նաեւ Սերգեյ Մովսիսյանը` 35-րդ, Վլադիմիր Հակոբյանը` 71-րդ, Գաբրիել Սարգսյանը` 79-րդ:

Երկրների վարկանիշում Հայաստանը չորրորդն է` զիջելով միայն Ռուսաստանին, Ուկրաինային եւ Չինաստանին: