Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի Բարսելոնա - Ռեալ պատասխան հանդիպման գլխավոր մրցավարը կլինի բելգիացի Ֆրանկ Դե Բլեկերեն: Եզրային մրցավարներն են Պետեր Հերմանսը եւ Վալտեր Վրոմանսը:

Դե Բլեկերեն անցած տարի սպասարկել է Չեմպիոնների լիգայի Բարսելոնա - Ինտեր (1:0) հանդիպումը, որը Մոուրինյոյի Ինտերը նույնպես ավարտեց տասը ֆուտբոլիստներով:

Բարսելոնա - Ռեալ հանդիպումը տեղի կունենա մայիսի 3-ին: