Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսսեֆֆը թոքերի բորբոքմամբ հիվանդանոց է տեղափոխվել: Նրան հոսպիտալացրել են ապրիլի 30-ին: Մի քանի օր շարունակ նախագահի մոտ գրիպի ախտանշաններ են եղել: Բժիշկների խոսքով, նա հիվանդանոցում առնվազն եւս մեկ գիշեր կանցկացնի, քանի որ հարկավոր են մի շարք անալիզներ:  

Ռուսսեֆֆը 2009 թվականին անցել է ավշային անոթների հանգուցյների վաղ շրջանի քաղցկեղի բուժման կուրս: Կուրսը նա բավական հաջող է անցել: