Վրաստանի Ներքին գործերի նախարարության սահմանադրական անվտանգության դեպարտամենտը կոռուպցիոն գործարքների, ապօրինի խաղադրույքների եւ հանդիպումների հաշիվը նախապես որոշելու մեղադրանքով ձերբակալել է մի քանի ֆուտբոլիստների:

Ձերբակալվածների մեջ են Սամտրեդիայի ավագ Սպարտակ Գոգելիան, Բայայի ավագ Ռոին Օնիանին, ՎԻՏ Ջորջիայի խաղացող Գիգա Բիչվայան: Իրավապահների տվյալներով, նրանք պարբերաբար գաղտնի գործարքների են գնացել խաղադրույքների ընդհատակյա բիզնեսի հետ եւ մեծ գումարների դիմաց կանխորոշել են հանդիպումների արդյունքները, հաղորդում է «Грузия-онлайн»-ը: