Հայաստանի հավաքականի պաշտպանական գիծը կարող է մի փոքր շունչ քաշել, քանի որ Իսպանիայի հավաքականի հարձակող Դավիդ Վիլյան 2010թ. հոկտեմբերի 10-ին աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում դաշտ դուրս չի գա Հայաստանի հավաքականի դեմ։ «Վալենսիայի» հարձակվողը Իսպանիայի առաջնության շրջանակներում «Ռասինգի» հետ խաղում վնասվածք է ստացել։ Նա մկանային վնասվածք է ստացել եւ ստիպված է եղել 57 րոպեով լքել խաղադաշտը։ Նշենք, սակայն, որ սա քիչ կթեթեւացնի մեր հավաքականի առաջադրանքը, քանի որ իսպանացիների կազմում բացի Վիլյայից որակավորված խաղացողներ շատ կան։