Ֆուտբոլի Ադրբեջանի առաջնության ավարտից մեկ տուր առաջ չեմպիոնի տիտղոսը նվաճել է Բաքվի Նեֆթչին, որը 3:1 հաշվով հաղթել է Օլիմպիկին: Երկրորդ տեղն ապահովել է Խազարը:

Նեֆթչին, որը նախորդ անգամ առաջին էր եղել 2005-ին, իր պատմության մեջ 6-րդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը եւ այդ ցուցանիշով ադրբեջանական ֆուտբոլի առաջատարն է: