Գերմանացի հոգեբանների գիտական ​​ուսումնասիրությունները թույլ են տվել սահմանել այն մարդկանց, ովքեր ամենից շատ են երազում մղձավանջներ տեսնում: Փորձի ընթացքում պարզվել էր, որ առավել հաճախ գիշերային մղձավանջներ տեսնում են նեւրոտիզմ ունեցող մարդիկ եւ տարեց մարդիկ:

Ուսումնասիրությունն իրականացրել են Հոգեկան առողջության կենտրոնական ինստիտուտի աշխատակիցները, հայտնում է Planet-Today-ը: Փորձարկման մասնակիցները գրեթե 2.5 հազար կին եւ տղամարդ էին: Տարիքային սահմանները տատանվում էին 17-ից 93-ի միջեւ: Սկզբում կամավորներն անկետաներ են լրացրել, որտեղ գնահատել են իրենց վիճակը երազում մղձավանջներից արթնանալուց անմիջապես հետո: Մասնագետների կարծիքով՝ մղձավանջը քնի տեսակ է, որում բացասական հույզեր եւ արագ արթնացում են հայտնվում: Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ «նեւրոտիզմ» ունեցող մարդիկ հաճախ են վատ երազներ տեսնում:

Նեվրոտիզմ են կոչում այն հատկությունը, երբ մարդու մոտ հուզական անկայունություն, հաճախակի անհանգստություն եւ ցածր ինքնագնահատական է առաջանում: Հաճախ լինում են վեգետատիվ համակարգի խանգարումներ: Նեվրոտիզմը լուրջ լուրջ հոգեկան հիվանդությունների է հանգեցնում: Բացի այդ, կանայք ավելի հաճախ, քան տղամարդիկ են վատ երազներ տեսնում, իսկ տարիքի հետ մղձավանջների քանակը կարող է աճել: