Ըստ նոր հետազոտությունների՝ Երկիրն իր պատմության սկզբում շատ ավելի հարուստ էր թթվածնով: Այս աշխատանքը վկայում է 2 միլիարդ տարի առաջ թթվածնի բարձր մակարդակի մասին եւ հակասում է նախկինում ընդունված մոդելներին, հայտնում է Popular Mechanics-ը:
Հետազոտողների միջազգային խումբը ուսումնասիրել է ռուսական հորատման կեռնը, որը շունգիտ է պարունակում՝ ածխածնով հարուստ եզակի նստվածքային տեսակ, որը գոյացել է 2 միլիարդ տարի առաջ: Այս նյութը որոշ հուշումներ է տվել Երկրի մակերեւույթի վրա թթվածնի կենտրոնացման մասին, ինչպես նաեւ ցույց է տվել մոլիբդենի, ուրանի եւ ռենիումի բարձր մակարդակ:
«Համարվում է, որ այս միկրոտարրերը հանդիպում են Երկրի օվկիանոսներում եւ նստվածքներում մեջ միայն այն ժամանակ, երբ թթվածինը շատ է,- պարզաբանել է հետազոտության գլխավոր հեղինակ Կաարել Մենդը:- Սփռված մետաղների այս կոնցենտրացիաների նմանը երբեք չի Երկրի վաղ պատմության մեջ, ինչը վկայում է թթվածնի բարձր պարունակության մասին այն ժամանակ, երբ ձեւավորվել է շունգիտը»:
Գիտնականները հայտնում են, որ այն, ինչ իրենք հայտնաբերել են, հակասում է ընդունված կարծիքին: Նոր հայտնագործությունը գիտական հանրությանը կստիպի վերանայել այն գործընթացները, որոնք ածխածնի եւ թթվածնի ցիկլերի շարժիչ ուժն էին վաղ Երկրի վրա:
Հետազոտությունները նաեւ պատկերացում են ստեղծում բարդ կյանքի էվոլյուցիայի մասին: Երկրի «միջին տարիքը» հետհաշվարկ է ներկայացնում էուկարիոտների առաջացման համար: Դրանք կյանքի բոլոր բարդ ձեւերի նախորդներն են, եւ դրանց բարգավաճման համար թթվածնի բարձր մակարդակ է պահանջվում շրջակա միջավայրում: Այս ուսումնասիրությունը հաստատում է, որ վաղ Երկրի վրա բարդ կյանքի զարգացման համար հարմար պայմաններն ավելի շուտ են առաջացել, քան նախկինում կարծում էին:





























