ԱՄՆ-ում հանցագործները սկսել են COVID-19-ի սպառնալիքը որպես զենք օգտագործել ոստիկանության եւ վաճառողների դեմ հարձակումների ժամանակ, հաղորդում է Reuters-ը։

COVID-19-ի տարածման սպառնալիքը հարց է առաջացնում, թե արդյոք ԱՄՆ քրեական պատասխանատվություն կսահմանի նոր կորոնավիրուսը որպես զենք օգտագործելու համար, քանի որ 1980-ականներին, երբ ԱՄՆ-ում տարածում ստացավ ՁԻԱՀ-ը, նահանգների կեսից ավելին քրեականացրեին ՁԻԱՀ-ով վարակելու սպառնալիքը։ 

Միչիգանի բնակիչներից մեկը, խանութի աշխատողի իրեն դիմակ կրել ստիպելուն ի պատասխան, վերջինիս վերնաշապիկով սրբել է իր երեսը ու քիթը։ 68-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել իրավախախտման համար եւ, նրա մեղքի հաստատման դեպքում վերջինիս սպառնում է երեք ամսվա բանտարկություն եւ 500 դոլարի տուգանք։

Ֆլորիդայի նահանգում տղամարդը հազացել եւ թքել է իրեն ձերբակալել փորձող ոստիկանների վրա, հայտարարելով, որ հիվանդ է կորոնավիրուսով

Նահանգների օրենսդիր ժողովների ազգային կոնֆերանսի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Նյու Ջերսին նահանգներից առաջիններից մեկը հանցագործություն է համարում COVID-19-ով, կամ հատուկ դրության հանգեցրած նմանատիպ այլ հիվանդության վիրուսով վարակելու սպառնալիքը։

Հանրապետական սենատոր Քրիստին Կորրադոյի օրենսդրական նախագիծն այս շաբաթ ներկայացվել է բյուջեի եւ հատկացումների հարցերով Սենատի հանձնաժողովին։ Նախագիծը COVID-19-ի տարածման սպառնալիքի համար նախատեսում է 10 տարվա բանտարկություն եւ 150 հազար դոլար տուգանք։