Հաղթական կամարը սուրբծննդյան նվերի նման «կփաթեթավորեն»: Նման տեսարան ոչ ոք չի դեռ չի տեսել: Նման հնարավորություն կլինի մյուս տարի աշնանը, երբ Փարիզ մեկնի բուլղարական ծագմամբ ամերիկացի նկարիչ Խրիստո Յավշեւը, հաղորդում է RFI-ը:

Նրա ստեղծագործությունները մշտապես վեճերի առիթ են հանդիսանում:

«Փաթեթավորված Հաղթական կամարը» Խիստոյի ամենաերկարատեւ ծրագիրն է: Առաջին էսքիզներն արվել են գրեթե 60 տարի առաջ: Ֆրանսիայի իշխանությունները մշտապես մերժել են այդ ծրագիրը: Եվ այժմ Փարիզի քաղաքապետարանը հավանություն է տվել դրան:

Ճակատագրի հեգնանքով ծրագիրը չի հաջողվել իրականացնել կորոնավիրուսի պատճառով: Սակայն այժմ այն կյանքի կկոչվի 2021 թվականին աշնանը՝ սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 3-ը: