Բալի կղզին կարող է զբոսաշրջիկների համար կրկին բացվել հոկտեմբերին, հաղորդում է Reuters-ը:

Բալիում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 343 եւ մահվան 4 դեպք:

Եթե դեպքերը նվազեն, ապա տուրիզմի նախարարությունը կարող է վերսկսել տուրիզմի ակտիվացումը հունիսից մինչեւ հոկտեմբեր: Այս մասին հայտարարել է նախարարության քարտուղար Նի Վայան Գիրի Ադնյանին:

Նրա խոսքով՝ մի քանի շրջանների բացումը կարող է սկսվել հոկտեմբերին:

Բալիի տնտեսությունը մեծապես կախված է զբոսաշրջիկներից: Հունվարից մարտ ամիսներին ՀՆԱ-ն կրճատվել է 1,14%-ով: