Գերմանիայում շաբաթ օրը նշվել է երկրի վերամիավորման 19-րդ տարեդարձը՝ Գերմանական միասնության օրը: Հիմնական տոնական միջոցառումները անցել են Բեռլինում՝ Բրանդենբուրգյան դարպասի մոտ: Տոնի կապակցությամբ հանձնվել են հեղինակավոր «Կվադրիգա» մրցանակները: Պարգեւատրվողների թվում է եղել նաեւ ԽՍՀՄ-ի նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը: Մրցանակներ են ստացել նաեւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն եւ Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելը: