Արկտիկայի երկնքում օզոնային անցքը գրեթե անհետացել է: Այն առաջացել էր մի քանի ամիս առաջ, հաղորդում է RG-ը:

Գարնան սկզբին Արկտիկայում 18 կմ բարձրության վրա գրանցվել է 90 տոկոսով օզոնի պարունակության անկում:

Արբանյակից արված վերջին տվյալները ցույց են տվել, որ ակտիվ քլորը, որը քայքայում է Արկտիկայի երկնքում ստրատոսֆերային օզոնը, գրեթե անհետացել է, եւ օզոնային շերտը վերականգնվում է: