Միլանում ռեստորանների տասնյակ սեփականատերեր բողոքում են նոր կանոնների դեմ:

Նրանց խոսքով՝ կանոնները հստակ չեն, եւ ոլորտը տուժում է, հաղորդում է AP-ը:

Ցուցարարները պաստառներ ունեն՝ գրությամբ. «Ես չեմ բացվի այսօր, որպեսզի փակվեմ վաղը»: Նրանք կոչ են անում չեղարկել հարկերը:

Կառավարությունը հրապարակել է ռեստորանների բացման կանոնները, այդ թվում անհրաժեշտ հեռավորությունը՝ մեկ մետրից ոչ պակաս, գրառումների սահմանումը, հյուրերի գրանցումը, մեկանգամյա կամ էլեկտրոնային մենյուի օգտագործումը: Կառավարությունը նաեւ խորհուրդ է տալիս, սակայն չի պահանջում չափել այցելուների ջերմությունը: