Ձմռանը Եվրոպային կորոնավիրուսի երկրորդ ալիք կսպառնա: Այն կարող է համընկնել եւս մեկ սեզոնային գրիպի կամ կարմրուկի հետ: Այս մասին Telegraph-ին ասել է ԱՀԿ Եվրոպական բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն:
Նրա խոսքով՝ այն պահին, երբ շատ երկրներ սկսում են թուլացնել կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները, պետք չէ արդեն «տոնել», այլ պետք է ամրապնդել ազգային առողջապահական համակարգը: Կլյուգեն նշել է, որ պանդեմիայի էպիկենտրոն կարող են դառնալ Ռուսաստանը , Ուկրաինան եւ Բելառուսը, հաղորդում է Euronews-ը:
Մեծ Բրիտանիան աջակցում է կարանտինի մեղմացման գաղափարին: Իսպանիան սկսել է մի շարք շրջաններում սահմանափակումները հանելու երկրորդ փուլը: Սակայն Մադրիդում և Բարսելոնայում դեռ փոփոխություններ չկան:




























