Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է 1994 թվականին Ռուանդայում կատարված ցեղասպանության վերջին կասկածյալներից մեկին՝ անվանելով նրան ամենահետախուզված հանցագործներից մեկն աշխարհում, հաղորդում է AFP-ն։

Ֆելիսյեն Կաբուգան, որը նախկինում Ռուանդայի ամենահարուստ մարդկանցից մեկն էր, գրանցված էր կեղծ ազգանվան ներքո Փարիզի արվարձանում։ Նա հետախուզվում էր 25 տարի։

Շուրջ 800 000 տուտսի, սակայն նաեւ հուտուներ էին սպանվել հուտու ծայրահեղականների կողմից 1994 թվականի ցեղասպանության ժամանակ 100 օրվա ընթացքում։

Կաբուգան մեղադրվում է «Ինտերահամվե» տխրահռճակ ոստիկանությունը հիմնադրելու մեջ, որն իրականացրել էր զանգվածային սպանությունները 1994 թվականի ցեղասպանության ժամանակ։ Նա նաեւ օգնել է հիմնադրել նույնչափ տխրահռչակ Libre des Mille Collines ռադիո եւ հեռուստատեսությունը, որն իր հաղորդումներում հրահրում էր մարդկանց կատարել սպանություններ։

Հայտնի է, որ Ֆելիսյեն Կաբուգան Ռուանդայում ցեղասպանության ֆինանսիստն էր։

Կաբուգան մեղադրվել է Ռուանդայի գործով ՄԱԿ-ի Միջազգային քրեական տրիբունալի կողմից 1997 թվականին յոթ հոդվածով՝ ներառյալ ցեղասպանությունը։