Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Արմենիա» հեռուստաընկերության հաղորդավար Վահե Ղազարյանը:

«Ավաղ, Շամշյանի՝ կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է եղել: Առողջություն և շուտափույթ ապաքինում»,- գրել  է նա:

Վահե Ղազարյանը  նաեւ նշել է, որ «Սուր անկյուն»  հաղորդաշարի անձնակազմն ինքնամեկուսանում է․«Թեև «Սուր անկյուն» հաղորդաշարի պատրաստման ընթացքում անձնակազմի միջև շփումները հասցված են նվազագույնի, սակայն բոլորս էլ ինքնամեկուսանում ենք»։