Շաբաթ շուրջ 100 ցուցարար Ռումինիայի մայրաքաղաքում անցկացրել է ակցիա իշխանությունների կողմից կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ սահմանափակող միջոցառումների դեմ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Agerpres-ը։
Մասնակիցները պահանջել են կորոնավիրուսի գոյության մասին ապացույցներ եւ վարակման ու մահացության դեպքերի հրապարակված տվյալների հավաստիությունը հաստատող տեղեկություններ։ Նրանք պնդել են, որ սահմանափակումները խախտում են Սահմանադրությունը, քննադատել են հակասական օրենսդրությունը եւ մամուլի ցենզուրան։ Ակցիան անցկացվել է՝ խախտելով երեք եւ ավելի մարդկանց հավաքը արգելող կանոնը եւվիրուսից մասնակիցների պաշտպանական կանոնները․ մասնակիցները եղել են դիմակի եւ ձեռնոցի, ու չեն պահպանել սոցիալական հեռավորությունը։
Վիկտորիա հրապարակում գտնվող ոստիկանները բաժանել են ցուցարարներին նախազգուշացնող միջոցների տեղեկատվությամբ թերթիկներ, զգուշացրել են, որ հավաքներն արգելված են եւ կոչ արել ավարտել ցույցը։ ՆԳ նախարար Մարչել Վելան ֆեյսբուքյան էջի միջոցով դիմել է ցուցարարներին, որոնք հավաքվել էին մեծ խմբերով՝ անտեսելով պաշտպանիչ միջոցները, եւ կոչ արել չվտանգել պատասխանատու քաղաքացիների ջանքերը։




























