Այսօր, մայիսի 3-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի Բարսելոնա - Ռեալ պատասխան հանդիպումից առաջ Բարսելոնայի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ մադրիդցիներն անցկացնելու են ամենակարեւոր հանդիպումը կյանքում եւ ամեն գնով փորձելու են դուրս գալ եզրափակիչ: Գվարդիոլան խոստովանել է, որ չգիտի, ինչ սպասել Ռեալից եւ առաջիկա հանդիպումը ցույց կտա, թե ինչքան ուժեղ կամ թույլ է Բարսելոնան հոգեբանորեն: Անհրաժեշտ է լինեն չափազնաց կենտրոնացած, քան որ լինելու է հոգեբանական տեսակետից դժվարագույն հանդիպում, ասել է Գվարդիոլան` ավելացնելով, որ անհամբերությամբ է սպասում խաղին եւ շատ է ցանկանում դարձյալ խաղալ եզրափակիչում:

Թիմերի առաջին հանդիպումը Մադրիդում ավարտվել է Բարսելոնայի հաղթանակով` 2:0: