Իսպանիայում նոր կորոնավիրուսի հետեւանքով վերջին օրվա ընթացքում մահացել է առնվազն 87 մարդ։ Այդ մասին կիրակի հաղորդել է ABC թերթը՝ հղում անելով վարչապետ Պեդրո Սանչեսի հայտարարությանը։

Երկու ամսվա ընթացքում առաջին անգամ այդ ցուցանիշը եղել է հարյուրից պակաս։ Մայիսի 16-ին հայտարարվել էր 102 մահվան դեպքի մասին։ Մահացության հակառեկորդ էր գրանցվել Իսպանիայում ապրիլի 1-ին, երբ 24 ժամում մահացել է 950 պացիենտ։ Մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 27 650-ի՝ երկրում վարակի տարածման առաջին օրերից ի վեր, հաղորդում է ՏԱՍՍ-ը։