Ֆինլանդիայում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 61 նոր դեպք, մեկ մարդ է մահացել, հաղորդում է Առողջապահության եւ սոցիալական զարգացման ազգային ինստիտուտը (THL), հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Գրանցված դեպքերի ընդհանուր թիվն է 6 347 (+ 61)»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Շաբաթ հաղորդվել էր 6286 դեպքերի մասին։
THL-ի նախնական գնահատմամբ՝ առողջացել է առնվազն 5 հազար մարդ։
Կիրակի օրվա տվյալներով՝ հիվանդանոցում գտնվում է 118 մարդ, որոնցից 29-ը վերակենդանացման բաժանմունքում են, մահացել է 298 մարդ, որոնց միջին տարիքը 84 է, ընդ որում՝ նրանց մեծամասնությունը՝ 113 մարդ, եղել է 80-89 տարեկան, իսկ 67-ը՝ 90 եւ ավել։




























