Գրիպի եւ սուր շնչառական այլ վարակների համաճարակի պատճառով կարանտին է հայտարարվել Յուժնո Սախալինսկի 30 դպրոցներից 23-ում, հիվանդացության շեմը 43%-ով բարձր է սովորականից Սախալինի մարզի 5 շրջաններում։
Ինչպես հաղորդում է «Վեստի»-ն, համաճարակի պատճառով շատ բուհեր փակվել են՝ չսպասելով Ռոսպոտրեբնոդզորի հրամանին։
Մինչդեռ, ինչպես հայտնում են համաճարակաբանները, հուլիսից մինչեւ սեպտեմբեր այստեղ արձանագրվել է А/H1N1 գրիպով հիվանդացության 46 դեպք, ավելի հաճախ երեխաների մոտ։ Սեպտեմբերի 24-30-ը Յուժնո Սախալինսկի միջնակարգ դպրոցներից մեկում գրանցվել է «խոզի գրիպով» հիվանդացության 6 դեպք։
Ռուսաստանում А/H1N1 գրիպի հաստատված դեպքերի թիվը հոկտեմբերի 4-ի դրությամբ հասել է 570-ի։



























