Տորոնտոյում 10 կմ վազքի մրցմանը մասնակցելուց մեկ օր անց հիվանդանոցում մահացել է 28-ամյա կանադացի վազորդ Դենի Քեսապը: Նա 2001 թվականին Կոնգոյից էր տեղափոխվել Կանադա եւ 2008-ին քաղաքացիություն էր ստացել: 2004-ին դարձել էր Տորոնտոյի մարաթոնյան վազքի հաղթող:

Մայիսի 1-ին կայացած մրցավազքում Քեսապը չէր կարողացել հասնել վերջնագիծ վատ ինքնազգացողության պատճառով, իսկ հաջորդ օրը մահացել է:

Քեսապը սրտի հետ խնդիրներ է ունեցել եւ երկու տարի չէր մասնակցում մրցումների: Դեռեւս 2008-ին Բեռլինի մարաթոնի ժամանակ Քեսապը կորցրել էր գիտակցությունը, հաղորդում է Usatoday.com-ը: