Football Italia-ն տեղեկացնում է, որ Մանչեսթեր Յունայթեդը պաշտոնական առաջարկություն է պատրաստել Ինտերի համար՝ վերջինիս հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերին ձեռք բերելու համար: Աղբյուրը հաղորդում է, որ Յունայթեդի ղեկավարությունը մտադիր է Սնեյդերի համար Ինտերին առաջարկել 35 միլիոն եվրո:
Նշվում է նաեւ, թե չի բացառվում, որ Ինտերը կհամաձայնի այդ գործարքին, ինչպես նաեւ տրանսֆերի կհանի Մայկոնին, որպեսզի շտկի ակումբի ֆինանսական գործերը, փոխանցում է Gol-bet.com-ը:




























