Ադրբեջանում ձերբակալել են իրավապաշտպան Վիդադի Իսկենդերովին:

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, Բաքվի Նասիմինի շրջանային դատարանը Իսկենդերովի նկատմամբ երկամսյա կալանքի որոշում է կայացրել:

Նրան մեղադրում են ընտրողների ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու մեջ:

Փաստաբան Ակիֆ Ալիզադեն մեղադրանքներն անհիմն է համարել: Նրա կարծիքով, Իսկենդերովին հետապնդում են ակտիվ քաղաքացիական դիրքորոշման, իրավապաշտպան գործունեության եւ ընդդիմության հանրահավաքներին մասնակցելու համար: Ավելին, ըստ փաստաբանի, նա ընտրություններից հետո կեղծիքների տեսագրություններ է ցուցադրել:

Վերջին ամսում իրավապաշտպանը երկու անգամ վարչական կալանքի է ենթարկվել 5 եւ 15 օր ժամկետներով: