Բրազիլիայում կայացած Գոյաս - Վիլա Նովա ֆուտբոլային հանդիպումը մեղուների հարձակման պատճառով ընդհատվել էր 20 րոպեով եւ վերսկսվել էր միայն հրշեջների օգնությունից հետո:

Սակայն դրանով չեն ավարտվել չարաբաստիկ հանդիպման ահավոր իրադարձությունները: Խաղի ավարտին ստադիոնում զանգվածային ծեծկռտուք է սկսվել բոլոր ֆուտբոլիստների մասնակցությամբ, իսկ խաղից հետո ստադիոնի մոտ սպանվել է 19-ամյա ֆուտբոլասեր, հաղորդում է AP-ն: