Ինդոնեզիայի Սումատրա կղզում անցած չորեքշաբթի տեղի ունեցած կործանարար երկրաշարժից մի քանի օր անց փրկարարական աշխատանքները շարունակվում են: Փրկարարները հայտնում են, որ փլատակների տակ կենդանի մարդ հայտնաբերելու հավանականությունը շատ փոքր է:
Հիշեցնենք, որ երկրի իշխանությունների գնահատմամբ, փլատակների տակ է մնացել 3 հազար մարդ:



























