ԱՄԷ-ում խստացրել են պատիժները նրանց համար, ովքեր խախտում են կանոններն ու սահմանափակումները, որոնք սահմանվել են Covid-19 համաճարակի հետ կապված, սահմանափակումների մասամբ թուլացումից մի ամիս հետո հայտարարել են պաշտոնատար անձինք։

Նրանք, ովքեր երեկոներ են կազմակերպում, կտուգանվեն 10 000 դիրհամի (2722,59 դոլար), յուրաքանչյուր մասնակիցը կտուգանվի 5000 դիրհամի։ Պարետային ժամը երկարաձգվել է։ Նրանք, որոնք դիմակներ չեն կրի աշխատավայրում կարող են տուգանվել 100 000 դիրհամի եւ ազատազրկվել 6 ամիս ժամկետով։ Ընկերությունները, որտեղ աշխատակիցները դիմակներ չեն կրի, կտուգանվեն 3000 դիրհամի (մոտ 817 դոլար)։

Իշխանությունները հայտաարարել են, որ որոշումն ընդունվել է վարակվածների թվի աճի պատճառով, ինչը հետեւանքն է այն բանի, որ որոշ մարդիկ անպատասխանատու են պահում իրենց, հայտնում է պետական տեղեկատվական WAM գործակալությունը։

Ջոն Հոպկինսի համալսարանի տվյալների համաձայն, ԱՄԷ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 24 190 եւ մահվան 224 դեպք։

Ըստ Gulf News-ի հաղորդագրության՝ կորոնավիրուսի կանոնների խախտման համար տուգանքները փոխարինվել են նշվածներով։